Երեւանում, այս գիշեր խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի մասին Երեւանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցվել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության եւ վարչական վարույթի իրականացման բաժանմունք: