«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օարթերթի տեղեկություններով` հոկտեմբերի 3-ին ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը գաղտնի խորհրդակցություն է հրավիրել ոստիկանության ղեկավար կազմի հետ ու շատ խիստ է խոսել ապօրինի զենք պահելու թեմայի առնչությամբ:

Մեր տեղեկություններով` շեշտել է` որքան ապօրինի զենք կա, ամբողջը պետք է հայտնաբերել: Բայց այս հայտարարության հենց հաջորդ օրը` հոկտեմբերի 4-ին, վրեժի ծարավը դարձյալ «գտավ» ապօրինի զենքը Վանաձորում:

Քաղաքում մեկ գիշերվա մեջ 3 հոգի սպանվեց, որոնցից երկուսը, ըստ մեր լուրերի, 25-ամյա ու 30-ամյա եղբայրներ են: Ի՞նչ է եղել այդ գիշեր Վանաձորի Միչուրինի փողոցի տներից մեկում, որտեղ հայտնաբերվել են 2 սպանվածները, 6 հոգու էլ մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, և նրանցից մեկն էլ ճանապարհին է մահացել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահները պարզել են այս սպանդի պատճառները, բայց քանի որ ընտանեկան և խիստ անձնական վրեժխնդրություն է եղել, նախաքննական մարմինը որոշել է չհրապարակել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: