Ինչպես այսօր տեղեկացրել էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ինքն ու Բելիզի վարչապետի տիկինը՝ Քիմ Սիմփլիս-Բառոուն այնքան են ընկերացել, որ այսօր միասին լանչ են արել:

Լուսանկարները Աննա Հակոբյանը հրապարակել էր ֆեյսբուքի իր էջում: Քիմ Սիմփլիս-Բառոուն լուսանկարի մեկնաբանություններում արձագանքել է Աննա Հակոբյանին ու շնորհակալություն հայտնել նրան.

«Շնորհակալ եմ: Դու հրաշալի կին ես: Հայաստանը ուրախ է տեսնել հենց քեզ՝ առաջին տիկնոջ դերում»,-գրել է Բելիզի վարչապետի տիկինը: