ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկը չկա՞ր Ալիևին ասեր՝ տո այ խելոք, դու գնա քո «Ադրբեջանական լեգեոնից» խոսի, որը Հայրենական մեծ պատերազմի տարիներին Կովկասյան ճակատում պայքարում էր խորհրդային բանակի դեմ:

Նժդեհի որևէ զինվոր երկրորդ աշխարհամարտի տարիներին չի կռվել խորհրդային զինվորի դեմ, իսկ ադրբեջանական կամ մահմեդական լեգեոնը կռվել է ու էն էլ ոնց:

Ալիևի հիշողությունը պետք էր թարմացնել իր սիրելի հերոսի՝ Ռասուլզադեի մասին հիշատակումով, ով «Ադրբեջանական լեգեոնի» հիմնադիրներից էր և ֆաշիստների դաշնակիցը և ում 130-ամյակը 2014թ. նույն Իլհամ Ալիևի հրամանով մեծ շուքով տոնեցին Բաքվում:

Հ. Գ. «Ցեղակրոնի իրական դաշնակիցը ռուս մեծ ժողովուրդն է»: Գ. Նժդեհ»: