ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19:38-ին, ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկն այլ կանչից վերադարձի ճանապարհին նկատել է որ, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «Jeep Grand Cherokee» (վարորդ՝ Կամո Մ., ծնված 1962 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «Jeep Grand Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Կարինե Մ.-ն (ծնված 1964 թ.), տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և Կարինե Մ.-ի դին մոտեցրել շտապօգնության մեքենային: