ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր համար տարբերություն չկա, թե ով կպաշտպանի քրդերին, լինի դա Բաշար Ասադը, Ռուսաստանը, Չինաստանը, թե Նապոլեոն Բոնապարտը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։ «ԱՄՆ զինված ուժերը չեն կարողանա օգնել քրդերին, քանի որ նրանք գտնվում են 7 հազար մղոն հեռավորության վրա»,- գրել է Միացյալ Նահանգների նախագահը: