Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը հայտնել է այդ երկրում հրապարակվող ֆրանսալեզու Nouvelles d'Arménie (Լուրեր Հայաստանից) պարբերականի խմբագրության վրա կատարված հարձակման մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը խստորեն դատապարտում է Nouvelles d'Arménie պարբերականի գրաասենյակի վրա կատարված հարձակումը: Դա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի թվիթերյան միկրոբլոգում:

Պարբերականի տվյալներով՝ հարձակումը կատարվել է լույս կիրակի գիշերը: Նշվում է, որ հանցագործները կոտրել են խմբագրության դուռը, գողացել տեսախցիկներ ևւ երեք համակարգիչ, որտեղ պահվում են գաղտնի տեղեկություններ: