ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը սոցկայքի իր էջում գրել է. «Այս տեսանյութում Ռոբերտ Քոչարյանին 2000թ. նոյեմբեր ամսին քննադատող դասախոսը հայրս է, ով այդ և իր մյուս քննադատությունների («հակաքոչարյանական վարքագիծ») համար դրանից հետո զրկվեց աշխատանքից և տարիներ հետո նոր միայն կարողացավ վերականգնվել:
Իսկ ինչ էր եղել. այն ժամանակ դեռ Քոչարյանին քննադատող անհայտ, իսկ այսօր հայտնի ուսանողներին այցելել էր ԱԱՇ աշխատողը՝ հենց ԲՈՒՀ-ում: Այդ այցից հետո այդ տղաները դարձան երդվյալ «քոչարյանական», իսկ իր սկզբունքներին հավատարիմ դասախոսը՝ հայրս, գործազուրկ:
Սա գրեցի այն պատճառով, որ վերջերս նախկին իշխանությունները և նրանց պաշտպանողներն (այդ թվում հոլովակում երևացող արդեն հայտնի դեմքերը) սկսել են խոսել ինչ-որ քաղաքական հետապնդումների մասին...
Հ. Գ. Հանուն արդարության պետք է գովեմ մեր այն ժամանակվա ԱԱԾ աշխատողին. ընդամենը 1 այցով փոխել է այս մարդկանց քաղաքական և գաղափարական պայքարի ողջ շրջանակը»: