Այս տարի մենք ունենալու ենք միջազգային ռեզերվների աննախադեպ ծավալ՝ չնայած այս պահին դեռ վաղ է դրա մասին խոսել։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

«Նախորդ տարվանից, եթե համեմատենք սեպտեմբերը սեպտեմբերի հետ, հոկտեմբերին ավելի լավ տվյալ կունենանք, մոտավորապես 203 մլն-ով ավել ենք նախորդ տարվանից, իսկ տարվա վերջին ես վստահ եմ, որ կունենանք միջազգային ռեզերվների աննախադեպ ցուցանիշ»,- ներկայացրեց Ջավադյանը։

Ապա, անդրադառնալով Doing բիզնեսին, նկատեց, որ իրենք այնտեղ հայտնաբերել են տեխնիկական սխալ։ «Այդ մասին Համաշխարհային բանկի մեր գործընկերներին տեղյակ կպահենք, եթե այս սխալն ուղղեն, մենք կհայտնվենք 37-րդ տեղում»,- ասաց Ջավադյանը։

Նրա խոսքից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության մյուս անդամները չկարողացան զսպել իրենց ծիծաղը: «Բա շուտ ասեիք էսքան չքննարկեինք, պարոն Ջավադյան»,- նկատեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: