Հոկտեմբերի 25-ին ժամը 11:00-ի սահմաններում Մարտունու շրջանի բնակիչ, 1949թ. ծնված Շ. Հ.-ն վարելով իրեն պատկանող «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան տան դիմացի հատվածից գլորվել է ձորը, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: Այդ մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից։