ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցումէ այսօրվա նիստին:

Մինչ նիստի մեկնարկը նրա որդին՝ Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հոր մոտ ուռուցք է հայտնաբերվել, որը վիրահատել են. «Փոքրիկ ուռուցք կար, որը հեռացրին։ Բարեբախտաբար, չարորակ բջիջներ չհայտնաբերվեցին դրա մեջ։ Այժմ հայրս իրեն լավ է զգում, և կներկայանա դատական նիստին` տեղաշարժման որևէ խնդիր չունի»: