ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ինձ զեկուցեց հետևյալը. Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա զանգել է իրեն և շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Ճանապարհային ոստիկանը երթևեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է իր կողմից վարվող մեքենան և չնայած ճանաչել է իրեն որպես բարձրաստիճան պաշտոնյա, այնուամենայնիվ տուգանել է:

Լսելով այս պատմությունը՝ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարեցի խրախուսել երթևեկության կանոնների խախտման համար բարձրաստիճան պաշտոնյային տուգանած ճանապարհային ոստիկանին»: