Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսի կողմից սպանված 24-ամյա ուսանողուհու` Անաստասիա Եշչենկոյի մայրը, պատմել է, որ դուստրը կյանքում շատ ծրագրեր է ունեցել, ցանկացել է դասավանդել համալսարանում: Այս մասին հայտնում է Life-ը: Աղջկա սպանության մեջ մեղադրվում է դոցենտ Օլեգ Սոկոլովը: Աղջկա մոր խոսքով՝ Անաստասիան ծնողներին չի պատմել իր սիրեցյալի մասին, Սոկոլովին ճանաչում էին որպես նրա ուսումնական ղեկավար: «Սպանության օրը նա արխիվում էր, պատրաստվում էր իր ատենախոսությանը»,- պատմել է մայրը: