Հունիսի 4-ին հորեղբորորդու Տաշիր քաղաքում գտնվող տանը մահացել էր 40-ամյա մի տղամարդ, որն ապրում էր Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում։

Դատաբժշկական փորձաքննությամբ պարզ դարձավ, որ մահը վրա էր հասել ներքին արնահոսության հետևանքով, իսկ ներքին արնահոսությունը՝ հարվածներ ստանալու։ Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ, փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ 40-ամյա տղամարդը մահանալու նախորդ օրը հորեղբորորդու հետ Տաշիր քաղաքում խնջույքի էր մասնակցել։