«Վազգեն Մանուկյանի գործունեության առնվազն վերջին 20 տարիները եղել են պայմանավորվածությունների, Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի հետ համաձայնությունների տիրույթում, նույնիսկ այն ժամանակ, երբ իդիոտ էր անվանում նրան: Վ. Մանուկյանը չխորշեց գնալ ու նրա հետ գործունեություն ծավալել, ընդունել առաջարկը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելու մասով»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, թե ինքը քայլերը համաձայնեցնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Հիշեցնենք՝ 2007թ. փետրվարին Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում անդրադառնալով Վազգեն Մանուկյանի՝ իշխանություններին «իդիոտ» որակավորմանը` ասել էր. «Իդիոտը ինքն է, որ չի կարողանում այս կյանքում իր տեղը գտնել եւ ամեն անգամ ավանտյուրաներով փորձում է հասնել նրան, որ իր մասին չմոռանան»: