ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստերը՝ Իվանկային, Վաշինգտոնի փողոցներում նկատել են գիշերազգեստ հիշեցնող կոստյումով: Այս մասին գրում է Daily Mail-ը: Հրապարակվել են լուսանկարներ, որոնցում Իվանկան նուրբ վարդագույն վերնահագուստով է, բարձր գոտկատեղով լայն տաբատով՝ ոսկեգույն բոկոտիկներով: Նրա ձեռքին՝ նույն գույների պայուսակ է:

38-ամյա կինն այս կերպարով՝ ամուսնու ուղեկցությամբ, մեկնել է՝ մասնակցելու իր եղբոր՝ Դոնալդ Թրամփ-կրտսերի միջոցառմանը: Այն կազմակերպված է եղել ի պատիվ այն բանի, որ կրտսեր Դոնալդ Թրամփի գիրքը գլխավորել է New York Times-ի հրապարակած բեսթսելլերների շարքը:

Սա առաջին դեպքը չէ, երբ երիտասարդ կինը հանրությանը ստիպում է խոսել իր մասին: Սեպտեմբերի 24-ին հրապարակվել էին լուսանկարներ, որոնցում, ըստ ամենայնի, Իվանկան առանց ներքնազգեստի էր. նա այդ տեսքով ժամանել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա: