Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Մերիլենդի Ամերիկյան կրոնական կենտրոնում նոյեմբերի 13-ին ելույթ ունենալով՝ հանդես է եկել հակահայկական հայտարարություններով.

- «Հայաստանը դեռ երեկվա պետություն է: Նախկինում նրաք՝ հայերը, ապրել են ինչպես քոչվորներ և թափառել են տարբեր տեղերում: Թուրքիայի տարածքում էլ են իրենց բնակության վայրը հաճախակի փոխել: Այդ ժամանակ էլ որոշում է կայացվել հարկադիր տեղահանության մասին։
Այժմ Թուրքիայում ապրում է 100 հազար հայ, որից 60 հազարը Թուրքիայի քաղաքացի են, իսկ մյուսներն՝ ապօրինի միգրանտներ են»:

Հիմա՝ հարց.
ՀՀ-ից որևէ պաշտոնատար անձ կամ իրավասու գերատեսչություն արձագանքե՞լ է, պատասխան տվե՞լ է հայոց ցեղասպանության ժառանգորդ այս պետության լպիրշ նախագահին, որն ազգությամբ թուրքացած լազ է ու Սև ծովի հարավ-արևելյան հատվածից թափառելով, քոչելով՝ հաստատվել է սկզբում Սև ծովի հարավ-արևմուտքում, երբեմն Բյուզանդիայի մայրաքաղաք Կոնստանդնուպոլիսում, որի անունը, նվաճելուց հետո, եկվոր թուրք-օղուզները աղավաղեցին ու դարձրեցին Ստամբուլ, այնուհետև երբեմնի Գալաթիայի (հայերին ցեղակից գալաթացիների պետություն Փոքր Ասիայում) կենտրոն Անկիրայում (Անգորա), որը թուրքերը վերջնականորեն նվաճեցին 12-րդ դարում, որտեղ դեռևս 1912 թվականին ապրում էր 32 692 թուրք, 12 019 հայ և 3 154 հույն, և 1923 թվականին դարձրեցին իրենց մայրաքաղաքը՝ Անկարա անունով։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arthur.yeghiazaryan/posts/10221559145116035