Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւայի հետ ծանոթացել էինք անցյալ տարի Սանկտ Պետերբուրգում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը:

«Այնուհետեւ տեսնվեցինք այս տարվա մայիսին Ալմաթիում, որտեղ նրա հրավերով մասնակցում էի Եվրասիական մեդիա ֆորումին։ Դարիգա Նազարբաեւային հրավիրեցի Հայաստան, եւ այս օրերին նա մեր հարգելի հյուրն է:

Այսօր նրա հետ անցկացրած երկու ժամվա ընթացքում եւս մեկ անգամ համոզվեցի, որ մեծ համակրանք եմ զգում Դարիգա Նազարբաեւայի նկատմամբ, իսկ Արյունաբանական հիվանդանոցում երեխաների հետ նրա շփումը հոգի շոյող տեսարան էր։

Ի դեպ, հագիս ղացախական ազգային վերարկու է, որը սիրելի հյուրի նվերն էր, եւ ես մեծ հաճույքով կրեցի նրան ուղեկցելու ողջ ընթացքում»,- մանրամասնել է Աննա Հակոբյանը: