Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարանում փաստացի բնակվող քաղաքացիների համար ձեռք կբերվեն բնակարաններ: Այդ նպատակով ՀՀ կառավարությունն այսօր իր պահուստային ֆոնդից 1 միլիարդ 492 միլիոն դրամ հատկացրեց:

Մասնավորապես բնակարաններ ձեռք կբերվեն Հայաստանի քաղաքացիություն ստացած Երեւան քաղաքի Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների համար: Նրանց կհատկացվեն բնակարանների գնման վկայագրեր։

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի 112 ընտանիքի արժանապատիվ կյանք ունենալու սահմանադրական անօտարելի իրավունքը եւ կլուծվի 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրները: