«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են անհայտ անձինք ձեռքի լապտերով պտտվում ՀՈԱԿ-ի շենքի ներսում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էրեբունի փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող «Բնակչության հատուկ սպասարկում»՝ ժողովրդին հայտնի՝ «թաղման բյուրոյի» ներսի դռները կոտրել են և սենյակների իրերը տակնուվրա արել։

«Նոյեմբերի 22-իին, գիշերվա ժամը 3-ի ու 5-ի սահմաններում ներխուժել են «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի վարչական շենք, բացել են սեյֆը, ոչինչ չհայտնաբերելով հեռացել են: Դեպքը քննում է ոստիկանությունը», տեսանյութին կից գրել է Իսկանդարյանը։