Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի ոստիկանության հետախույզ Դեն Յանգը սպանվել էր ծառայողական պարտականությունները կատարելիս 2005 թվականին: Նա ուներ կին եւ երկու անչափահաս դուստր, հաղորդում է Fox News-ը:

Վերջերս հանգուցյալ Յանգի ավագ դուստրը՝ Քորթնին ամուսնացել է:

Կնոջ հանգուցյալ հոր գործընկերները որոշել էին անակնկալ պատրաստել հարսնացուին. նրանցից երկուսն ուղեկցել են հարսնացուին դեպի խորանը՝ փոխարինելով զոհված հորը:

Դեռ ավելին, հոր հետ հարսնացուի ավանդական պարի ժամանակ զոհված հետախոյզի մարտական ընկերներից յուրաքանչյուրը պարել է Յանգի դստեր հետ հոր փոխարեն: