Օրերս YerevanNews.am կայքին դիմել էր  Կարինե Սարգսյանը, ով  հայտնում էր իր  ընտանիքի բազմաթիվ խնդիրների մասին, որոնց հարցում աջակցություն ստանալու համար տիկին Սարգսյանը դիմել էր մեր խմբագրություն:

YerevanNews.am-ը կրկին անդրադառնում է այս ընտանիքին բոլորին տեղեկացնելու համար, որ տիկին Կարինեն թողնելով սխալ կոնտակտային տվյալներ «անհետացել է» :

Ինչեւէ մեր կայքի խմբագրությունը շնորհակալություն է հայտնում բոլոր այն մարդկանց,  ովքեր արձագանքեցին ու  ցանկացան օգնել Սարգսյանների ընտանիքին:

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Մարդու Իրավունքների Պաշտպան»-ի գրասենյակին՝ այս խնդրին արձագանքելու եւ հետեւողական աշխատանքի համար, ինչպես նաեւ «Բարեկամ բարեգործական հիմնադրամին» եւ բազմաթիվ այլ օգնելու պատրաստ  անհատների:

Անկախ տիկին Կարինեի արհամարանքից, մեր խմբագրությունը որոշել է օգնության առաջարկները, որոնք եղել են այս կարճ ժամանակահատվածում, ուղղել մեկ այլ՝ իրապես կարիքավոր ընտանիքի, որտեղ խնդիրները եւս բազմաթիվ ու ոչ պակաս հրատապ են:

Ավետիսյանների ընտանիքում վիրահատվել է կրտսեր դուստուրն ու այժմ վիրահատության գումարը չստանալու դիմաց դուրս չեն գրում աղջկան:

Ընտամիքում հաշմանդամ են ծնողներն ու այս պահին հիվանդանոցին  վճարվելիք  գումարի խնդիր է առկա :

Այս ընտանիքի մասին տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք կապվել YerevanNews.am-ի խմբագրություն՝ 060 5011 74:

Հասցե.    քաղաք Երեւան, Խանջյան 13/ա, Երգի Պետական թատրոն, 5-րդ հարկ՝ 504 սենյակ: