Օրերս YerevanNews.am կայքին դիմել էր Կարինե Սարգսյանը, ով հայտնում էր իր ընտանիքի բազմաթիվ խնդիրների մասին, որոնց հարցում աջակցություն ստանալու համար տիկին Սարգսյանը դիմել էր մեր խմբագրություն:
YerevanNews.am-ը կրկին անդրադառնում է այս ընտանիքին բոլորին տեղեկացնելու համար, որ տիկին Կարինեն թողնելով սխալ կոնտակտային տվյալներ «անհետացել է» :
Ինչեւէ մեր կայքի խմբագրությունը շնորհակալություն է հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր արձագանքեցին ու ցանկացան օգնել Սարգսյանների ընտանիքին:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Մարդու Իրավունքների Պաշտպան»-ի գրասենյակին՝ այս խնդրին արձագանքելու եւ հետեւողական աշխատանքի համար, ինչպես նաեւ «Բարեկամ բարեգործական հիմնադրամին» եւ բազմաթիվ այլ օգնելու պատրաստ անհատների:
Անկախ տիկին Կարինեի արհամարանքից, մեր խմբագրությունը որոշել է օգնության առաջարկները, որոնք եղել են այս կարճ ժամանակահատվածում, ուղղել մեկ այլ՝ իրապես կարիքավոր ընտանիքի, որտեղ խնդիրները եւս բազմաթիվ ու ոչ պակաս հրատապ են:
Ավետիսյանների ընտանիքում վիրահատվել է կրտսեր դուստուրն ու այժմ վիրահատության գումարը չստանալու դիմաց դուրս չեն գրում աղջկան:
Ընտամիքում հաշմանդամ են ծնողներն ու այս պահին հիվանդանոցին վճարվելիք գումարի խնդիր է առկա :
Այս ընտանիքի մասին տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք կապվել YerevanNews.am-ի խմբագրություն՝ 060 5011 74:
Հասցե. քաղաք Երեւան, Խանջյան 13/ա, Երգի Պետական թատրոն, 5-րդ հարկ՝ 504 սենյակ:


