Հայաստանյան լրատվամիջոցներում 2013 թվականի հուլիսից աստիճանաբար հառնեց ՙԱզատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի՚ անդամ, ընդդիմադիր լրատվամիջոցների լավ բարեկամ Սուրեն Սարգսյանի անդիմագիծ կերպարը, որը շատ արագ առանձնացավ փոքրիշատե վարժ խոսելով հանդերձ, իրականում որևէ լուրջ միտք չհայտնելու ունակությամբ, Հայաստանի արմատական ընդդիմությունից ավելի արմատական երևալու ձգտումով, ՀՀ Նախագահին, ՀՀ պաշտպանության նախարարությանը և Երկրապահ կամավորականների միությանն ուղղած հայհոյախառն խոսքերով:
Ես անցել եմ ողջ պատերազմը, ընդ որում, որպես հրամանատար, ավելի ճիշտ` ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի, իսկ այնուհետև` Պաշտպանության բանակի հրամանատարների առաջին սերնդից եմ: Ապա մնացել եմ բանակում, տարիներ շարունակ ղեկավարել Պաշտպանության բանակի ամենախոշոր զորամասերը: Դժվար ճակատագիր էր, բայց չեմ բողոքում: Եթե կենսագրությունս ու անցած մարտական ուղիս անգամ ամենահակիրճ կերպով ներկայացնեմ, գուցե ընթերցողը բողոքի նյութի մեծությունից: Դրա համար էլ չեմ ներկայացնում, ու կարիք էլ չկա, որովհետև ոչ միայն ազատամարտիկներն ու սպաները, այլև հազարավոր զինվորներ, ում հրամանատարն եմ եղել, լավ գիտեն և° իմ անունը և° ինձ:
Բայց փոխարենը, ես Սուրեն Սարգսյանին չգիտեի, ու անցած ողջ ամիսների ընթացքում սպասում էի, որ նա, կամ էլ այդ ՙԽորհուրդը՚ տարրական քաղաքավարություն և կամ էլ որևէ լրագրող մասնագիտական պարտքի նույնքան տարրական գիտակցում կունենա` ներկայացնելու ՙԱզատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի՚ անդամի կենսագրությունն ու կհասկանամ, թե ով է հրապարակի հարթակից նման ՙբոցաշունչ՚ ելույթներ ունենում: Բայց քանի որ դա չեղավ, փորձեցի ինքս պարզել: Փորձեցի, ու փոշմանեցի արածիս համար…
Բանից պարզվեց, որ մարդը եղել է հեռուստալրագրող, գրել ՙՄենք՚ վերնագրով մի գիրք, որից հետո սկսել է իր համար ՙՎանաձորի Սուրեն՚ վերնագրով կենսագրություն գրել: Այլ հարց, որ ո°չ Վանաձորի, ո°չ էլ որևէ քաղաքի ու շրջանի կամավորական ջոկատներում նման մարտիկի, առավել ևս` ՙդաշտային հրամանատարի՚ չեն ճանաչում: Եվ ընդհանրապես` ոչ ոք էլ չի ճանաչում, անգամ Հայաստանի Հանրապետության զինկոմիսարիատը և պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը որևէ տեղեկություն չունեն հայ ազգի այդ պաշտպանից:
Որտեղի±ց ունենան, եթե ՀԱԲ-ի ռազմական խորհրդի նախագահ Հովիկ Վասիլյանը 1990-ին նրան, որպես երիտասարդ լրագրողի, իր հետ մեկ անգամ տարել էր Նոյեմբերյան, ապա սա 1992-ի հունիսին եղել է ՀՅԴ Շուշիի վաշտի կազմում, իսկ հուլիս-օգոստոս ամիսներին, ըստ որոշ լուրերի, կրկնում եմ, ըստ որոշ լուրերի` Հադրութում: Ընդամենը` այդքանը:
Դրա համար էլ նրա խոսքը ոչ մի կերպ չի նմանվում կամավորականների երբեմն մի քիչ խենթ ու խելառ, երբեմն էլ կոլորիտային խոսքին, դրա համար էլ պատերազմը չի արձագանքում նրա հոգում ու մտքում և նա, ունենալով մեծ քանակությամբ հրապարակային ելույթներ, որևէ դեպքի կամ երևույթի վերաբերյալ չի կարողանում անցկացնել պատերազմական գոնե մեկ զուգահեռ, չի անդրադառնում պատերազմական գեթ մեկ հիշողության, որովհետև չունի: Դրա համար էլ, նրա անցկացրած զուգահեռը իրենց բակում ապրող քյոսա Կորյունն է, ումից հայրն էլ էր գանգատվում, թե ինչ մասնագիտություն սովորեցրի, ընդամենը շուն պահող դարձավ: Այստեղ են ասել` կեցությունն է որոշում գիտակցությունը: Մարդը քյոսա Կորյունի շրջապատից է, նրանից էլ օրինակ է բերում:
Ընդամենը, լինելով լրագրող, և ի տարբերություն ՙԽորհրդի՚ մյուս անդամների, ունենալով բանավոր խոսքի հղկվածություն ու իր նախկին կոլեգաների` լրագրողների հետ շփվելու հմտություններ, սրան ՙԽորհրդում՚ ընդգրկեցին որպես հանրահավաքներ վարող, ինքն էլ իրեն հրամանատար հռչակեց:
Սա է Սուրեն Սարգսյանը, ով իսկապես անբարեխիղճ ու անպատասխանատու լրագրողների օգնությամբ դարձավ ո°չ ավել, ո°չ պակաս` ՙդաշտային հրամանատար՚, այսօր էլ մարտի 1-ին ժողովրդին հրապարակ է հրավիրում, իսկ իշխանություններին էլ սպառնում տասնապատիկ ուժգնության հակահարվածով:
Ա°յ թափթփուկ, քեզ հարց եմ տալիս. պատերազմի տարիներին դու քանի շաբաթ ես զենք բռնել, որ հիմա ՙհակահարված՚ կամ ՙզենք կիրառել՚ բառերն ես արտասանում:
Շուրջբոլորդ պայթող ռումբերի միջով ում ես գրոհի տարել, քո որոշումներով քանի± մարտիկի կյանքի ու դիրքը պահել կարողանալու պատասխանատվություն ես ստանձնել, որ այսօր քեզ հրամանատար ես անվանում:
Արցախի ավերվող գյուղերում քանի բնակչի կյանք ես փրկել, որ այսօր սահմանամերձ գյուղերի դատարկումից ես խոսում, ու բնակչությանն ինչ որ ՙտասնապատիկ պատասխաններ տալու՚ կոչեր ես անում:
Պատերազմի տարիներին քանի եկեղեցի թշնամուն չթողնելու համար ռազմագիտական տեսանկյունից անբարենպաստ դիրքերում պաշտպանություն ես կազմակերպել, որ այսօր ՙեկեղեցիների եվրանորոգումից՚ ես խոսում:
Դու քո չունեցած կենսագրության ու ՙՎանաձորի Սուրենի՚ մասին հորինածդ ստի ձեռքն ես կրակն ընկել, այդ ՙԽորհուրդն՚ էլ` քո ձեռքը, որովհետև նրա անդամների ակամա համաձայնությամբ, օգտվելով ՙԽորհրդի՚ չունեցած վարկը և ձեր անիմաստ խոսքի պաթոսը պահպանելու անհրաժեշտությունից, սկսել ես հանդես գալ որպես ազատամարտիկ, ապա աննկատ կերպով դարձել ես ՙդաշտային հրամանատար՚: Ու ձեր այդ ՙԽորհրդում՚ ստիպված լռում են այդ մասին, ամեն կերպ շրջանցում քո չունեցած մարտական ուղին ներկայացնելու խնդիրը, ինչն ի դեպ, խոսում է ձեր բարոյական նկարագրի, ավելի ճիշտ նրա բացակայության մասին:
Ու հիմա, որպես ջրի երեսին մնալու, լրագրողների ու հանրության կողմից քո նկատմամբ հետաքրքրությունը և ՙազատամարտիկների խնդիրներով մտահոգ գործչի՚ կեղծ համարումը պահպանելու միակ ելք, դու ցանկացած երևույթի ու իրադարձության անդրադառնալիս խոսքդ կառուցում ես միայն հանրապետության Նախագահին հասցվող անձնական վիրավորանքների վրա: Որովհետև ոչ միայն մարտական կենսագրություն, անգամ լրագրողի վերլուծական ունակություններ չունես: Այլապես գոնե մեկը մարտական գործողությունների գոտում քո պատրաստած մի քանի տեսանյութ կհիշեր:
Գողության մասին գողն է ամենից բարձր գոռում, որ իրեն չկասկածեն: Նույն կերպ էլ դու ես գոռում, թե պատերազմի տարիներին ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահն ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը պատերազմի հետ կապ չի ունեցել, որովհետև ի°նքդ կապ չունեցար պատերազմի հետ:
Բարոյականությունից բոլորից շատ ու բոլորից բարձր մարմնավաճառն է խոսում: Նույն կերպ էլ դու Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարում երկրապահ չես տեսնում, դրա համար ես ատում Հայրենիք պաշտպանած, իսկ խառնակ ժամանակներում նրա կայունությունը պահպանած երկրապահին, որովհետև երկիր պահելու ուժ ու կամք քո մեջ գուցե որոնել, բայց չես գտել:
Ես երբեք չէի իջնի անձնական վիրավորանք հասցնելու մակարդակին, բայց ի տարբերություն քեզ, ես բարոյականություն ունեմ, ու դարձյալ ի տարբերություն քեզ` պատերազմում կիրառված բոլոր զինատեսակների հարվածներին դիմացած բարոյականություն, և չեմ կարող լուռ մնալ, երբ ողջ պատերազմի ընթացքում մի ամսով Արցախում հայտնված ինչ-որ մեկն իրեն հրամանատար է անվանում, բայց պարզվում է, որ պատերազմի ժամանակ ո°չ գերագույն գլխավոր հրամանատարի հրաման է կատարել, ո°չ էլ պաշտպանության նախարարի: Որովհետև, հրաման կատարելու համար նախ և առաջ պետք էր պատերազմում լինել: Եթե այնտեղ լինեիր, Սերժ Սարգսյանին կճանաչեիր: Ու քո բոլոր ստերի կողքին միակ ճիշտն այն է, որ դու ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահին ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար իսկապե°ս չես ճանաչել, ու չե°ս էլ տեսել:
Ու եթե ավելի անկեղծ խոսենք, վերը քեզ իմ ասածը ոչ թե վիրավորանք է, այլ պարզ, անկողմնակալ գնահատական:
Տանձ ասելիս բերանը չի քաղցրանում, նույն կերպ էլ` մարդն իրեն ՙԱզատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի՚ անդամ հայտարարելով, պատերազմի մասնակից չի դառնում, ինչպես և երբեք բոշան փաշա չի դառնում:
Եվ ի վերջո, ինքս էլ լրագրողական կառույցի ղեկավար եմ ու լրագրողներից մի բան եմ խնդրում. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին ՙճանապարհ դնող՚, նրան Արցախում չճանաչած, ԵԿՄ-ում երկրապահ չգտնող Սուրեն Սարգսյանին տեսնելիս հարցրեք, թե պատերազմի տարիներին ճակատի գծում նա ե±րբ և որտեղ է եղել, իր աջ ու ձախ կողմերում ովքեր են եղել, ապա նրանցից հարցրեք ՙՎանաձորի Սուրենի՚ մասին: Հոդված հաստատ չի ստացվի, որովհետև հոդվածի համար նյութ է պետք, ինչպես պատերազմ մեկնելու ու հրամանատար դառնալու համար` մարդկային բոլորովին այլ որակներ են պետք: Ուղղակի այդ որակներն ամեն մեկը չէ, որ ունի:
ՎԱՐԴԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Այս թեմայով
Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչու է որոշել սափրվել
Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր
Ես իմ պատասխանը կհրապարակեմ երկուշաբթի օրը ժամը 18:00-ին. Հովիկ Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու մասին
Ուկրաինան հրապարակել է պատերազմում ներգրավված ռուսական զորքերի թվաքանակը
Երկու թրենդ՝ մեկում․ Էվա Խաչատրյանի աշնանային ֆոտոշարքը
Իսրայելը ավիահարված է հասցրել Բեյրութի կենտրոնին. զոհվել է 11 մարդ, 33 հոգի վիրավորվել է
ՆԱՏՕ երկրները ներգրավվել են Ռուսաստանի դեմ լիարժեք պատերազմում. Մեդվեդեւ
Ռուսաստանն «Орешник» բալիստիկ հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ. ՌԴ նախագահ
Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի
Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
«Չեմ կարծում, որ ՔՊ-ն Գյումրիում վերընտրվելու հնարավորություններ ունի»․ «Իրավունք»
«Ինքը ողջ Գյումրիում հայտնի է, որպես այդպիսին դա ես չէ, որ պետք է ասեմ»․ «Իրավունք»
ԱՄՆ-ն հայտարարել է, որ նախապես իմացել է Ուկրաինայի վրա ռուսական բալիստիկ հրթիռային հարձակման մասին
Ռուսաստանը չի զգուշացրել ԱՄՆ-ին Ուկրաինայի վրա «Օրեշնիկի» հարձակման մասին. Պեսկով
Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին
Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
Նոյեմբերի 22-ի աստղագուշակ
Եղանակը Հայաստանում
Հիշողությունները գոյություն ունեն ոչ միայն ուղեղում. հետազոտություն
Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինս բռնկվել է և վերածվել մոխրակույտի. Գտել են մոխրացած մարմին
Եվա Բաղդասարյանի street style-ը Նյու Յորքից
Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր
ՆԱՏՕ երկրները ներգրավվել են Ռուսաստանի դեմ լիարժեք պատերազմում. Մեդվեդեւ
Ռուսաստանը չի զգուշացրել ԱՄՆ-ին Ուկրաինայի վրա «Օրեշնիկի» հարձակման մասին. Պեսկով
Ինչպե՞ս է անցել գիշերը Վրաստանի մայրաքաղաքում
Ո՞ր դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի. Պուտինը հաստատել է թարմացված դոկտրինը
Մոսկվայի գլխավոր եվրոպացի դաշնակիցները դատապարտել են Բայդենի որոշումը
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչու է որոշել սափրվել
1
ՆԱՏՕ երկրները ներգրավվել են Ռուսաստանի դեմ լիարժեք պատերազմում. Մեդվեդեւ
2
Ես իմ պատասխանը կհրապարակեմ երկուշաբթի օրը ժամը 18:00-ին. Հովիկ Աղազարյանը՝ մանդ...
3
Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկի...
4
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
«Չեմ կարծում, որ ՔՊ-ն Գյումրիում վերընտրվելու հնարավորություններ ունի»․ «Իրավունք»
«Ինքը ողջ Գյումրիում հայտնի է, որպես այդպիսին դա ես չէ, որ պետք է ասեմ»․ «Իրավունք»
Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»