Հայաստանյան լրատվամիջոցներում 2013 թվականի հուլիսից աստիճանաբար հառնեց ՙԱզատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի՚ անդամ, ընդդիմադիր լրատվամիջոցների լավ բարեկամ Սուրեն Սարգսյանի անդիմագիծ կերպարը, որը շատ արագ առանձնացավ փոքրիշատե վարժ խոսելով հանդերձ, իրականում որևէ լուրջ միտք չհայտնելու ունակությամբ, Հայաստանի արմատական ընդդիմությունից ավելի արմատական երևալու ձգտումով, ՀՀ Նախագահին, ՀՀ պաշտպանության նախարարությանը և Երկրապահ կամավորականների միությանն ուղղած հայհոյախառն խոսքերով:
Ես անցել եմ ողջ պատերազմը, ընդ որում, որպես հրամանատար, ավելի ճիշտ` ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի, իսկ այնուհետև` Պաշտպանության բանակի հրամանատարների առաջին սերնդից եմ: Ապա մնացել եմ բանակում, տարիներ շարունակ ղեկավարել Պաշտպանության բանակի ամենախոշոր զորամասերը: Դժվար ճակատագիր էր, բայց չեմ բողոքում: Եթե կենսագրությունս ու անցած մարտական ուղիս անգամ ամենահակիրճ կերպով ներկայացնեմ, գուցե ընթերցողը բողոքի նյութի մեծությունից: Դրա համար էլ չեմ ներկայացնում, ու կարիք էլ չկա, որովհետև ոչ միայն ազատամարտիկներն ու սպաները, այլև հազարավոր զինվորներ, ում հրամանատարն եմ եղել, լավ գիտեն և° իմ անունը և° ինձ:
Բայց փոխարենը, ես Սուրեն Սարգսյանին չգիտեի, ու անցած ողջ ամիսների ընթացքում սպասում էի, որ նա, կամ էլ այդ ՙԽորհուրդը՚ տարրական քաղաքավարություն և կամ էլ որևէ լրագրող մասնագիտական պարտքի նույնքան տարրական գիտակցում կունենա` ներկայացնելու ՙԱզատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի՚ անդամի կենսագրությունն ու կհասկանամ, թե ով է հրապարակի հարթակից նման ՙբոցաշունչ՚ ելույթներ ունենում: Բայց քանի որ դա չեղավ, փորձեցի ինքս պարզել: Փորձեցի, ու փոշմանեցի արածիս համար…
Բանից պարզվեց, որ մարդը եղել է հեռուստալրագրող, գրել ՙՄենք՚ վերնագրով մի գիրք, որից հետո սկսել է իր համար ՙՎանաձորի Սուրեն՚ վերնագրով կենսագրություն գրել: Այլ հարց, որ ո°չ Վանաձորի, ո°չ էլ որևէ քաղաքի ու շրջանի կամավորական ջոկատներում նման մարտիկի, առավել ևս` ՙդաշտային հրամանատարի՚ չեն ճանաչում: Եվ ընդհանրապես` ոչ ոք էլ չի ճանաչում, անգամ Հայաստանի Հանրապետության զինկոմիսարիատը և պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը որևէ տեղեկություն չունեն հայ ազգի այդ պաշտպանից:
Որտեղի±ց ունենան, եթե ՀԱԲ-ի ռազմական խորհրդի նախագահ Հովիկ Վասիլյանը 1990-ին նրան, որպես երիտասարդ լրագրողի, իր հետ մեկ անգամ տարել էր Նոյեմբերյան, ապա սա 1992-ի հունիսին եղել է ՀՅԴ Շուշիի վաշտի կազմում, իսկ հուլիս-օգոստոս ամիսներին, ըստ որոշ լուրերի, կրկնում եմ, ըստ որոշ լուրերի` Հադրութում: Ընդամենը` այդքանը:
Դրա համար էլ նրա խոսքը ոչ մի կերպ չի նմանվում կամավորականների երբեմն մի քիչ խենթ ու խելառ, երբեմն էլ կոլորիտային խոսքին, դրա համար էլ պատերազմը չի արձագանքում նրա հոգում ու մտքում և նա, ունենալով մեծ քանակությամբ հրապարակային ելույթներ, որևէ դեպքի կամ երևույթի վերաբերյալ չի կարողանում անցկացնել պատերազմական գոնե մեկ զուգահեռ, չի անդրադառնում պատերազմական գեթ մեկ հիշողության, որովհետև չունի: Դրա համար էլ, նրա անցկացրած զուգահեռը իրենց բակում ապրող քյոսա Կորյունն է, ումից հայրն էլ էր գանգատվում, թե ինչ մասնագիտություն սովորեցրի, ընդամենը շուն պահող դարձավ: Այստեղ են ասել` կեցությունն է որոշում գիտակցությունը: Մարդը քյոսա Կորյունի շրջապատից է, նրանից էլ օրինակ է բերում:
Ընդամենը, լինելով լրագրող, և ի տարբերություն ՙԽորհրդի՚ մյուս անդամների, ունենալով բանավոր խոսքի հղկվածություն ու իր նախկին կոլեգաների` լրագրողների հետ շփվելու հմտություններ, սրան ՙԽորհրդում՚ ընդգրկեցին որպես հանրահավաքներ վարող, ինքն էլ իրեն հրամանատար հռչակեց:
Սա է Սուրեն Սարգսյանը, ով իսկապես անբարեխիղճ ու անպատասխանատու լրագրողների օգնությամբ դարձավ ո°չ ավել, ո°չ պակաս` ՙդաշտային հրամանատար՚, այսօր էլ մարտի 1-ին ժողովրդին հրապարակ է հրավիրում, իսկ իշխանություններին էլ սպառնում տասնապատիկ ուժգնության հակահարվածով:
Ա°յ թափթփուկ, քեզ հարց եմ տալիս. պատերազմի տարիներին դու քանի շաբաթ ես զենք բռնել, որ հիմա ՙհակահարված՚ կամ ՙզենք կիրառել՚ բառերն ես արտասանում:
Շուրջբոլորդ պայթող ռումբերի միջով ում ես գրոհի տարել, քո որոշումներով քանի± մարտիկի կյանքի ու դիրքը պահել կարողանալու պատասխանատվություն ես ստանձնել, որ այսօր քեզ հրամանատար ես անվանում:
Արցախի ավերվող գյուղերում քանի բնակչի կյանք ես փրկել, որ այսօր սահմանամերձ գյուղերի դատարկումից ես խոսում, ու բնակչությանն ինչ որ ՙտասնապատիկ պատասխաններ տալու՚ կոչեր ես անում:
Պատերազմի տարիներին քանի եկեղեցի թշնամուն չթողնելու համար ռազմագիտական տեսանկյունից անբարենպաստ դիրքերում պաշտպանություն ես կազմակերպել, որ այսօր ՙեկեղեցիների եվրանորոգումից՚ ես խոսում:
Դու քո չունեցած կենսագրության ու ՙՎանաձորի Սուրենի՚ մասին հորինածդ ստի ձեռքն ես կրակն ընկել, այդ ՙԽորհուրդն՚ էլ` քո ձեռքը, որովհետև նրա անդամների ակամա համաձայնությամբ, օգտվելով ՙԽորհրդի՚ չունեցած վարկը և ձեր անիմաստ խոսքի պաթոսը պահպանելու անհրաժեշտությունից, սկսել ես հանդես գալ որպես ազատամարտիկ, ապա աննկատ կերպով դարձել ես ՙդաշտային հրամանատար՚: Ու ձեր այդ ՙԽորհրդում՚ ստիպված լռում են այդ մասին, ամեն կերպ շրջանցում քո չունեցած մարտական ուղին ներկայացնելու խնդիրը, ինչն ի դեպ, խոսում է ձեր բարոյական նկարագրի, ավելի ճիշտ նրա բացակայության մասին:
Ու հիմա, որպես ջրի երեսին մնալու, լրագրողների ու հանրության կողմից քո նկատմամբ հետաքրքրությունը և ՙազատամարտիկների խնդիրներով մտահոգ գործչի՚ կեղծ համարումը պահպանելու միակ ելք, դու ցանկացած երևույթի ու իրադարձության անդրադառնալիս խոսքդ կառուցում ես միայն հանրապետության Նախագահին հասցվող անձնական վիրավորանքների վրա: Որովհետև ոչ միայն մարտական կենսագրություն, անգամ լրագրողի վերլուծական ունակություններ չունես: Այլապես գոնե մեկը մարտական գործողությունների գոտում քո պատրաստած մի քանի տեսանյութ կհիշեր:
Գողության մասին գողն է ամենից բարձր գոռում, որ իրեն չկասկածեն: Նույն կերպ էլ դու ես գոռում, թե պատերազմի տարիներին ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահն ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը պատերազմի հետ կապ չի ունեցել, որովհետև ի°նքդ կապ չունեցար պատերազմի հետ:
Բարոյականությունից բոլորից շատ ու բոլորից բարձր մարմնավաճառն է խոսում: Նույն կերպ էլ դու Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարում երկրապահ չես տեսնում, դրա համար ես ատում Հայրենիք պաշտպանած, իսկ խառնակ ժամանակներում նրա կայունությունը պահպանած երկրապահին, որովհետև երկիր պահելու ուժ ու կամք քո մեջ գուցե որոնել, բայց չես գտել:
Ես երբեք չէի իջնի անձնական վիրավորանք հասցնելու մակարդակին, բայց ի տարբերություն քեզ, ես բարոյականություն ունեմ, ու դարձյալ ի տարբերություն քեզ` պատերազմում կիրառված բոլոր զինատեսակների հարվածներին դիմացած բարոյականություն, և չեմ կարող լուռ մնալ, երբ ողջ պատերազմի ընթացքում մի ամսով Արցախում հայտնված ինչ-որ մեկն իրեն հրամանատար է անվանում, բայց պարզվում է, որ պատերազմի ժամանակ ո°չ գերագույն գլխավոր հրամանատարի հրաման է կատարել, ո°չ էլ պաշտպանության նախարարի: Որովհետև, հրաման կատարելու համար նախ և առաջ պետք էր պատերազմում լինել: Եթե այնտեղ լինեիր, Սերժ Սարգսյանին կճանաչեիր: Ու քո բոլոր ստերի կողքին միակ ճիշտն այն է, որ դու ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահին ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար իսկապե°ս չես ճանաչել, ու չե°ս էլ տեսել:
Ու եթե ավելի անկեղծ խոսենք, վերը քեզ իմ ասածը ոչ թե վիրավորանք է, այլ պարզ, անկողմնակալ գնահատական:
Տանձ ասելիս բերանը չի քաղցրանում, նույն կերպ էլ` մարդն իրեն ՙԱզատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի՚ անդամ հայտարարելով, պատերազմի մասնակից չի դառնում, ինչպես և երբեք բոշան փաշա չի դառնում:
Եվ ի վերջո, ինքս էլ լրագրողական կառույցի ղեկավար եմ ու լրագրողներից մի բան եմ խնդրում. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին ՙճանապարհ դնող՚, նրան Արցախում չճանաչած, ԵԿՄ-ում երկրապահ չգտնող Սուրեն Սարգսյանին տեսնելիս հարցրեք, թե պատերազմի տարիներին ճակատի գծում նա ե±րբ և որտեղ է եղել, իր աջ ու ձախ կողմերում ովքեր են եղել, ապա նրանցից հարցրեք ՙՎանաձորի Սուրենի՚ մասին: Հոդված հաստատ չի ստացվի, որովհետև հոդվածի համար նյութ է պետք, ինչպես պատերազմ մեկնելու ու հրամանատար դառնալու համար` մարդկային բոլորովին այլ որակներ են պետք: Ուղղակի այդ որակներն ամեն մեկը չէ, որ ունի:
ՎԱՐԴԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Suggestions
Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
Ameriabank leading mortgage market five years in row
Ameriabank named best foreign exchange bank in Armenia by Global Finance
Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
Ameriabank named the Bank of the Year 2022 in Armenia by The Banker Magazine
Ameria PhonePOS. New application for receiving non-cash payments with a smartphone
The Buy Armenian Hope for Christmas Event․ december 10 & 11
Ameriabank launches Google Pay, Google Wallet support for card users in Armenia
Ameriabank: At the Vanguard of Armenia's Banking Sector
Global Finance Names Ameriabank the Safest Bank in Armenia
Largest corporate bond program at securities market of Armenia completed successfully
Ameriabank Receives the Most Innovative Digital Bank Regional Award 2022 by Global Finance Magazine
Ameriabank Receives Euromoney Award for Excellence as the Best Bank in Armenia for 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Non-cash summer: a chance to win 22 travel vouchers for the clients of Ameriabank
Ameriabank wins Best Bank in Sustainable Finance award for 2022
Ameriabank awarded with TFP Prize for Deal of the Year 2021: Green Trade by EBRD
Global Finance names Ameriabank Best Bank in Armenia in 2022
Ameriabank’s ‘Live Armenian,’ ‘Live with a Smile,’ ‘Live Limitless’ promotional draws’ winners are announced
Global Finance Names Ameriabank “Best Investment Bank” in Armenia
Ameriabank receives another IFC award in trade-finance sector
Ameriabank is the first in Armenia to place green bonds via public offering
"You can create systems, but they must be based on people, be people-centered," says Lindsey Forbes, Ameriabank Board Member
Ameriabank is the largest taxpayer among Armenian banks according to results of year 2021
Funeral services for 5-year-old Armenian boy from Pasadena to be held on July 18
Armenia President discusses economic cooperation with US
Armenian dad of 5-year-old missing boy smiles and jokes in court
Armenia delegation: Signatures shall be collected to express no-confidence to PACE president
London fire: 6 people killed
French Presidential elections: Macron, Le Pen through to second round
Most popular
Today
For week
For Month
4 Simple Ways to Build Downtime Into Your Busy Day
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Alexis Ohanian, his grandfather attend LA premiere of The Promise
Kim Kardashian on Armenian Genocide
Sex and red wine extend youth
168 Zham: Russia pursuing policy of retreat in Artsakh
Haykakan Zhamanak: Karen Karapetyan unwilling to strike coalition deal with ARF-D
Haykakan Zhamanak: Russia-Turkey thaw to deal major blow to Armenian businessmen
Zhamanak: Ohanyan to be promoted to senior post in Russia?
Zhoghovurd: Russian low-coster’s disappointing shock
Aznavour to Receive a Star on the Hollywood Walk of Fame
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Armenian choir to perform during Trump visit to Church of the Holy Sepulchre in Jerusalem
Jacqueline Bisset to topline “Journey to Miyakojima” drama
Closed screening of Armenian Genocide movie, The Promise, is held in Yerevan (Video)