ՀԱՕԿ-ը չի ընդունում և չի ճանաչում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների արդյունքները: Այս մասին հայտարարում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
«Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անց են կացվել մի շարք խախտումնրեով ու բացթողումներով: Այս ընտրություններն անցկացվել են պետական կառույցի անմիջական ներգոյածության ու ազդեցության ներքո, ինչն անթույլատրելի է ավելին հակասում է օրենքին: Ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցկացվել են Ազգային անվտանգության խորհրդի շենքում, խիստ գաղտնիության պայմաններում և արգելված է եղել լրատվամիջոցների և կոնֆերանսի բազմաթիվ անդամների մուտքը: Ֆեդերացիայի նիստն անցկացվել է առանց պատշաճ իրազեկման, ընտրություններն անցկացվել են կոպիտ միջամտության պայմաններում, մասնավորապես ֆեդերացիայի նախագահ է ընտրվել երկրի բարձրաստիճան պաշտոնյան, նիստը կայացվել է պետական փակ ռեժիմով հաստատությունում, այն դեպքում, երբ անգամ երկրի նախագահը, ով նաև շախմատի ֆեդերացիայի նախագահն է, ֆեդերացիայի նիստին մասնակցելու համար այցելում է շախմատի տուն, որը բաց և հասանելի է հանրության համար: ՀԱՕԿ-ը չի դրել և չի դնելու որևէ անձնական հարց, խնդիրն այստեղ օրինականության մեջ է: ՀԱՕԿ-ը սկսում է սահմանված կարգով ֆեդերացիայի հետ կանչը վելեյբոլի միջազգային ֆեդերացիայից»,-իր խոսքում նշեց Հրաչյա Ռոստոմյանը:
Մանրամասն կարող եք դիտել տեսանյութում