«Ո՛չ, խորթ չէ»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նորանշանակ փոխնախարար Հրաչյա Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ աշխատանքից, որն անելու է, պատկերացում ունի՞, խորթ չէ՞: Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարը, տեղակալները պարտադիր չէ, որ լինեն զինվորական:

Հիշեցնենք՝ մինչ այս Սարգսյանը զբաղեցնում էր ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը, դրանից առաջ՝ Երևանի քաղաքապետի: