Քիմ Քարդաշյանին ու ռեփեր Քանյե Ուեսթին թույլ չեն տվել ամուսնանալ Վերսալի պալատում, սակայն նրանք միայն կկարողանան նախօրեին այցելել Վերսալ: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:

Աղբյուրը մանրամասնուն է, որ Ֆրանսիայի Վերսալի պալատի պաշտոնական խոսնակն ասել է, որ Քարդաշյանն ու Ուեսթն այն աստիճան հայտնի չեն, որպեսզի նրանց թույլ տրվի պատմական վայրում պաշտոնական արարողություն և տոնական միջոցառում կազմակերպեն: Փոխարենը նրանք կարող են ընտանիքի անդամների հետ զբոսանքի դուրս գալ ուրբաթ երեկոյան, երբ զբոսաշրջիկները կգնան տուն: Պարբերականը նաև հավելում է, որ այս պատասխանից հետո, հավանական է, որ Քիմ Քարդաշյանն ու իր զուգընկերն ամուսնանա իտալական Ֆլորենցիա քաղաքում։ Նրանց հարսանեկան արարողությունը տեղի կունենա մայիսի 24-ին։