Ալեքսիս Օհանյանն Ամերիկայի ամենահաջողակ ներդրողներից եւ ձեռներեցներից մեկն է: Սակայն 2017 թվականից ի վեր Օհանյանը թենիսի լեգենդ Սերենա Ուիլյամսի հետ ամուսնության շնորհիվ դարձել է թենիսի աշխարհի շատ քննարկվող դեմք։ Համաշխարհային լրատվամիջոցները ժամանակ առ ժամանակ ուշադրություն են դարձնում նաեւ Օհանյանի հայկական արմատներին։

Օհանյանը վերջերս պատահաբար հանդիպել է «Ալեքսեյ Օհանյանի ազգությունն ու կրոնը. ինչպես նա դարձավ չորրորդ ամենահայտնի հայ հայտնի անձը» վերնագրով հոդվածին։ Նա հոդվածը հրապարակել է Twitter-ում, որն, ըստ երեւույթին, մեծապես զվարճացրել է նրան:

 

Օհանյանը պարզապես չի կարողացել թաքցնել, թե որքան զվարճալի է իր համար դա եւ կիսվել է սքրինշոթով։ Նա նաեւ զարմացել էվ. «Ինչո՞ւ են ընդհանրապես գրել այս հոդվածը»:

Ի պատասխան՝ ամերիկյան գործարար աշխարհում հայտնի դեմք Քիմ-Մայ Կաթլերը գրել է.«Այժմ պետք է ձեր կենսագրության մեջ ավելացնել «4-րդ ամենահայտնի հայը»։ Օհանյանը պատասխանել է. «Վերջ։ @KimKardashian Ես գալիս եմ քո թագի հետեւից»։