Այն բանից հետո, երբ Ուկրաինական զինվորականներին հաջողվեց վերականգնել վերահսկողությունը Դոնեցկյան մի քանի քաղաքների նկատմամբ, աստիճանաբար սկսվեց նաև գործել երկաթգծային հաղորդագրությունները, իսկ բնակիչները սկսեցին ստանալ իրենց հասանելիք նպաստներն ու թոշակները:
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ արդեն այսօրվանից գնացքները կսկսեն գնալ մինչև Սլավյանսկ ու Կարմիր Լիման քաղաքները: Հիշեցնեմ նաև, որ գնացքները դադարել էին գործել այս շրջանում կապված իշխանությունների կողմից անցկացվող հակաահաբեկչական գործողությունների հետ:
Ուկրաինական իշխանություններին հանգստյան օրերի ընթացքում հաջողվել է իրենց վերահսկողության տակ վերադարձնել Սլավյանսկ, Կրամատորսկ, Արտեմովսկ, Կոնստանտինովկա ու Դրուժկովկա քաղաքները:
Այսօր նաև նպատակ կա վերականգնել էլեկտրոգնացքների աշխատանքը: Իսկ այդ ընթացքում արդեն սկսվել է թոշակների և նպաստների փոխանցումը բնակչությանը: