Այն բանից հետո, երբ Ուկրաինական զինվորականներին հաջողվեց վերականգնել վերահսկողությունը Դոնեցկյան մի քանի քաղաքների նկատմամբ, աստիճանաբար սկսվեց նաև գործել երկաթգծային հաղորդագրությունները, իսկ բնակիչները սկսեցին ստանալ իրենց հասանելիք նպաստներն ու թոշակները:

Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ արդեն այսօրվանից գնացքները կսկսեն գնալ մինչև Սլավյանսկ ու Կարմիր Լիման քաղաքները: Հիշեցնեմ նաև, որ գնացքները դադարել էին գործել այս շրջանում կապված իշխանությունների կողմից անցկացվող հակաահաբեկչական գործողությունների հետ: 

Ուկրաինական իշխանություններին հանգստյան օրերի ընթացքում հաջողվել է իրենց վերահսկողության տակ վերադարձնել Սլավյանսկ, Կրամատորսկ, Արտեմովսկ, Կոնստանտինովկա ու Դրուժկովկա քաղաքները: 

Այսօր նաև նպատակ կա վերականգնել էլեկտրոգնացքների աշխատանքը: Իսկ այդ ընթացքում արդեն սկսվել է թոշակների և նպաստների փոխանցումը բնակչությանը: