ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին մեկ-երկու օրերին է որոշվել, որ Սյունիքի մարզպետ է դառնալու Վահե Հակոբյանը։
Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «Ըստ որոշ տեղեկությունների՝ մինչ այդ հրապարակում բոլորովին այլ թեկնածուի անուն-ազգանուն է եղել։ Սակայն Վահեի «կողմնակիցները» պնդել են եւ հավաստել, որ Մաքսիմը Սյունիքում տարեկան 1-1,5 միլիարդի ներդրում կանի, եթե Վահեն դառնա մարզպետ։ Ընդ որում՝ Սուրիկ Խաչատրյանը նույնպես խիստ շահագրգիռ է եղել Վահեի մարզպետ դառնալու հարցում։ Հիշենք, կես տարի առաջ Սուրիկ Խաչատրյանն ու Մաքսիմ Հակոբյանը բավական հաջող բիզնես-գործարք իրականացրին. Ս. Խաչատրյանը վերջինիս վաճառեց իր հանքը։ Սուրիկ Խաչատրյանի շատ մեծ ցանկությունը, որ Վահեն դառնա մարզպետ, բացատրվում է նաեւ հայտնի քրեական գործով, որպեսզի Հակոբյաններն իր կողքին կանգնած լինեն...»,- գրում է «Իրատես de facto»-ն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):


