Shamsyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 29-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները 6-րդ գլխավոր վարչություն են բերման ենթարկել 2 քաղաքացու: Նշված անձինք եղել են Mercedes ավտոմեքենայով և կասկածվում են ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ:

Աղբյորի տեղեկություններով՝ այդ անձինք են ՝ Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ, 53-ամյա Ռուբեն Կոստանյանը և Երևան քաղաքի Թաիրովի փողոցի բնակիչ, 47-ամյա Ավետիս Ավետիսյանը: Նշված անձինք որոշ ժամանակ անց բաց են թողնվել, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: Պարզվել է նաև, որ համարանիշները ժամկետանց են եղել և Mercedes-ը Հայաստան է ներմուծվել նշված համարանիշներով, սակայն հետո ժամկետը լրանալուն պես մեքենայի տերը պետք է համարանիշները հանձներ իրավապահներին, մինչդեռ դրա փոխարեն՝ մեքենայի վրա դրել է համարանիշներն ու հանրապետությունում երթևեկել: Նշված արարքի համար Ռ. Կոստանյանը, ով ավելի շատ հայտնի է «Նորագյուղցի Բոգո» մականվամբ, փոխարինված համարանիշներով մեքենան վարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200 հազար դրամի չափով:

Մանրամասները՝ սկզբնաղյուրում: