ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը, ով վերջին շրջանում լուրջ խնդիրներ ունի իր բիզնեսում, մտերիմների շրջանում դժգոհելով ստեղծված վիճակից, ասել է, թե երկրից արտագաղթելու մտադրություն ունի:

Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Ստեփանյանը Վճռաբեկ դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել: Այս մասին երեկ հայտնել են ՎՏԲ-Հայաստան բանկի լրատվական ծառայությունից։

 Բանն այն է, որ ԲՀԿ-ական պատգամավորը վարկ էր վերցրել սույն բանկից եւ չէր կարողացել կատարել ստանձնած պարտավորությունները: ՎՏԲ-ն անցյալ տարեվերջին հայց էր ներկայացրել դատարան՝ Ստեփանյանի հարկադիր սնանկության պահանջով:

Ստեփանյանը, ըստ իր մերձավորների, խոր ընկճախտի մեջ է»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):