«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ զբոսաշրջությունը գերակա ճյուղ հռչակած Հայաստանի հյուրանոցներում մի քանի տոնական օրվա հանգիստը առանձին դեպքերում գերազանցում է 1 մլն դրամը: Օրինակ` Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը 2 անձը Նոր տարին կարող են դիմավորել 900 հազար դրամով:
Ջերմուկի «Արմենիա» հյուրանոցում Ամանորյա փաթեթը` չորս հոգու համար, դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը, արժե 1 մլն 600 հազար դրամ: Իսկ Թբիլիսիի «Vaki» հյուրանոցն, օրինակ, 4 գիշերվա համար առաջարկում է 47 հազար դրամից 55 հազար դրամ՝ երկու անձի համար:
Բայց շատ են այն քաղաքացիները, որոնք պարզապես բնակարան են վարձում` օրը 5000-6000 դրամով: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չի համաձայնել, որ Վրաստանում գներն ավելի մատչելի ու մրցունակ են:
«Բացառություն կարող է կազմել միայն Ամանորյա փաթեթների առումով, որովհետև մեզ մոտ` բոլոր զբոսաշրջավայրերում` կլինի Ծաղկաձորը, Դիլիջանը, Ջերմուկը, ավադույթ է ձևավորվել՝ Ամանորին հանդես են գալիս հիմնականում փաթեթային առաջարկներով»,- ասել է Ապրեսյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: