Սերգեյ Մագնիտսկու նկատմամբ դատավճիռը ֆարսի վերջին գործողությունն էր: Իրավաբանը, ով բացահայտել է ռուսական բյուրոկրատիայի զանգվածային կաշառակերության դեպքը և  մահացել  կալանավայրում, անձամբ հետմահու մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի մեջ: Գրում է անգլիական The Independent պարբերականը:

«Ինչքան, որ հայտնի է, անգամ Խորհրդային Միությունում մահացածների նկատմամբ դատական գործ չէին հարուցում»,- նշված է հոդվածի մեջ: Հոդվածի հեղինակները նշում են, որ Մագնիտսկու գործը ապացուցեց այն հին աֆորիզմը, որ.«Եթե Դուք ցանկանում եք հասկանալ ԽՍՀՄ-ի մտադրությունները, պետք է պարզեք Կրեմլը ինչում է մեղադրում իր քննադատերին»: Նման իրավիճակ է ստեղծվել նաև ժամանակակից Ռուսաստանում:

The Financial Times-ը իր հերթին ավելացնում է, որ դատավճիռը միայն կուժեղացնի ճնշումը եվրոպական պետությունների վրա, որոնք ցանկանում են ընդունել «Մագնիտսկու ցուցակի» իրենց տարբերակը: