Մեքսիկայի Օախակա նահանգի Սան-Ավգուստին-Ամատենգո քաղաքում քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել ոմն Լենին Կորբալիդոն, ով մահացած է համարվում 2010 թվականից: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը:

2010 թվականին Կորբալիդոն կեղծել է իր մահվան մասին փաստաթղթերը, որպեսզի խուսափի բռնաբարության մեղադրանքով դատական հետապնդումից:

Ընտրություններից առաջ Կորբալիդոն «վերակենդանացել է» և սկսել վարել ակտիվ նախընտրական արշավ: Դեմոկրատական հեղափոխական կուսակցությունը,որն էլ ընտրությունների ժամանակ ներկայացրել է «վերակենդանացածին», հայտարարել է, որ թույլ չի տա վերջինիս զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը, եթե հաստատվեն մահվան մասին փաստաթղթերի կեղծումը: