Լվացքի ընթացքում այս ճակատագրական սխալները գրեթե բոլորն անում են. սա պետք է յուրաքանչյուր կին իմանա
Յուրաքանչյուր կին գրեթե ամեն օր լվացք է անում: Ձեզ ենք ներկայացնում 12 կանոն, որոնց անհրաժեշտ է հետեւել լվացքի ընթացքում:
1.Լվացքի մեքենան մաքրության կարիք ունի
Դա անհրաժեշտ է ոչ միայն մեքենան երկար ժամանակ օգտագործելու համար, այլեւ տհաճ հոտից եւ տարատեսակ բակտերիաներից խուսափելու համար: Լվացքն ավարտելուց հետո մեքենայի դուռը միշտ բաց թողեք, իսկ փոշին լցնելու ամանն անպայման պետք է լվանալ: Հիմա շատ մեքենաներում թմբուկի մաքրման հատուկ գործառույթ կա տեղադրված, սակայն եթե ձեր մեքենան չունի նման ֆունկցիա, ապա անհրաժեշտ է տարվա մեջ մեկ անգամ մեքենան դատարկ միացնել, պարտադիր ամենատաք ռեժիմով եւ փոշին լցնելու ամանի մեջ կես շիշ քացախ ավելացնել:
2.Չպետք է մեքենայում շատ իր լցնել
Անշուշտ մեքենան ձեռք բերելիս փորձում եք գնել այնպիսին, որ միանգամից 5կգ շոր կլվանա, սակայն գոնե սկզբնական շրջանում պետք չէ ծանրաբեռնել մեքենան, քանի որ թմբուկը կարող է չդիմանալ այդ ծանրությանը: Բացի դրանից շորերն այնքան լավ չեն լվացվի, որքան մենք ցանկանում ենք:
3. Դադարեք լվացքի ժամանակ կոնդիցիոներ ավելացնել. այն ձեզ պետք չէ
Սրբիչները լվանալու ժամանակ կոնդիցիոներ ավելացնելու դեպքում դրանք կորցնում են խոնավությունը ներծծելու իրենց հատկությունը:
4. Սովորեք գուլպաներն առանձին լվանալ
Գուլպաները կարող եք լվանալ հատուկ ցանցի միջոցով, որը թույլ չի տա կորցնել գուլպաները:
5. Անկողնային պարագաները պետք է երկու անգամ լվանալ
Փոշիով լվանալուց հետո պետք է եւս մեկ անգամ լվանալ մաքուր ջրով: Այն կօգնի ազատվել փոշու մնայուն հոտից եւ եւս մեկ անգամ մաքրել մնացած փոշին, որը կարող է քոր կամ ալերգիա առաջացնել:
6. Ներքնաշորերը պետք է միայն ձեռքով լվանալ
Սինթետիկ թելերից պատրաստված ներքնաշորերն անհրաժեշտ է լվանալ ձեռքով եւ միայն սառը ջրով, քանի որ դրանք լվանալուց հետո կարող են ձգվել:
7. Մոռացեք քլորի մասին
Հիմա խանութներում կան տարատեսակ փոշիներ եւ բծերը հեռացնող միջոցներ տարբեր արժողությամբ: Ժամանակակից քիմիան թույլ է տալիս մաքրել ցանկացած բիծ: Քլորը կարող եք պահել ամենածանր դեպքերի համար:
8. Լվացքից առաջ անպայման արձակել կոճակները եւ ամրակները
Եթե չեք ցանկանում լվանալուց հետո կոճակ կարել, ապա անպայման քանդեք լվացքից առաջ:
9. Մի մոռացեք փակել հագուստի ճարմանդները
Առաջին հերթին շղթաները կարող են հեշտությամբ վնասել մյուս իրերը, իսկ երկրորդ՝ լվացքի ընթացքում շղթան կարող է վնասվել:
10. Շատ լվացքի փոշին չի նշանակում լավ լվացք
Կարիք չկա շատ փոշի լցնելու, հակառակ դեպքում ավելի շատ ջուր կօգտագործեք, քանի որ մաքրող միջոցն ամբողջությամբ չի լվացվում, եւ հագուստի վրա մնում են հետքեր:
11. Հագուստը շատ մի տրորեք
Խուսափեք հագուստը շատ տրորելուց, քանի որ կարող եք վնասել այն: Երբ օգտագործում եք հետքերը մաքրող միջոց, կարող եք թեթեւակի սրբել անձեռոցիկով:
12. Մի ալարեք առանձնացնել լվացքը
Դա վերաբերում է ոչ միայն գունավոր շորերին: Ուշադրություն դարձրեք գործվածքին: Դա պետք է իմանա եւ հիշի յուրաքանչյուր տնային տնտեսուհի:
Իմանալով այս 12 կանոնները՝ դուք կպահպանեք լվացքի մեքենան եւ սիրելի իրերը, ինչպես նաեւ նյարդերը եւ գումարը: