«Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսին` «Barca TV»-ին տված հարցազրույցում իր հիացմունքն է հայտնել կատալոնական թիմի նախկին ֆուտբոլիստ՝ Ռոնալդինյոյով:

-«Բարսելոնայում», առաջին օրից սկսած բրազիլացիները (Դեկուն, Սիլվինյոն և Մոտան) ինձ շատ են օգնել, հատկապես Ռոնալդինյոն: Ես շատ բան եմ սովորել նրանից: Ինձ բախտ է վիճակվել նրա հետ կողք-կողքի խաղալ: Ես և նա շատ անմոռանալի պահեր ենք ապրել թիմում: Նա հիանալի անձնավորություն է:

Կարծում եմ, «Բարսելոնան» միշտ պետք է շնորհակալ լինի այն ամենի համար, ինչ Ռոնալդինյոն արել է կատալոնական ակումբում», - նշել է Մեսսին:

Աղբյուր` armsport.am: