«Օրերս Դիլիջանում, հենց ոստիկանության շենքի մոտ հնչել են կրակոցներ, սակայն դրանք համառորեն կոծկվում են, քանի որ առնչվում են Թեղուտի գյուղապետի որդիների հետ»,-գրում է «Հրապարակ»-ը:
«Ըստ Դիլիջանում շրջանառվող լուրերի, գյուղապետ Անուշավան Թամրազյանի որդիները՝ Արտո և Արգո Թամրազյանները, հուլիսի 7-ին որսորդական հրացանով կրակել ու վնասել են ԱԻՆ-ի պաշտոնաթող գեներալ Աշոտ Ղարիբյանին պատկանող գազալցակայանը:
Պարզվում է՝ նրանք վաղուց թշնամական հարաբերություններ ունեն միմյանց հետ, ու թեթև կոնֆլիկտից հետո բանը հասել է դրան։ Քանի որ գյուղապետը ևս Հաղարծին տանող ճանապարհին ունի գազալցակայան, այս մարզում տնտեսական մրցակցությունը երբեմն-երբեմն նման դրսևորումներ է ունենում։ Ուշագրավն այն է, որ այդ դեպքից հետո այստեղ ակտիվորեն իրականացվում է «զենք-զինամթերքի հանձնման օպերացիան»։ Վերադառնալով միջադեպին՝ նշենք, որ ոստիկանությունից մեզ հավելյալ տեղեկություններ չտրամադրեցին, անգամ չհիշատակեցին միջադեպին մասնակից կողմերի անունները»,– գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։