SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հայտնի գործարար, «Ջերմուկ Գրուպ» ընկերության սեփականատեր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին՝ 26-ամյա Վահագն Արսենյանը դիմել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչություն և հայտնել, որ ինքը հանդիսանում է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն և «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին է պատկանում «Ջերմուկ» ապրանքանիշը:
Արսենյանը տեղեկացրել է, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ, 64-ամյա Սուրեն Բալայանը և Գորիս քաղաքի բնակիչ, 37-ամյա Կարեն Բալայանը ապօրինի օգտագործում են «Ջերմուկ» ապրանքային նշանը, ինչի արդյունքում մոլորության մեջ են գցում սպառողներին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով