«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում բենզինի թանկացումը տեղի է ունեցել շուկան վերահսկող երկու խոշոր ընկերությունների՝ CPS-ի և Flash-ի հակամրցակցային համաձայնության արդյունքում: Դեռևս մի քանի օր առաջ CPS ընկերությունը «նորմալ» տեսակի բենզինը վաճառում էր 390 դրամով, իսկ Flash-ի բենզալցակայաններում նույն տեսակի բենզինը 400 դրամ էր:
Ակնհայտ էր, որ այս ընկերությունները գնի շուրջ ինչ-որ տարաձայնություններ ունեին, և երբ համաձայնության եկան, երկուսն էլ միաժամանակ «նորմալ» տեսակի բենզինի գինը սահմանեցին 410 դրամ:
Թանկացան նաև մյուս տեսակի բենզինի և դիզվառելիքի գները: Նկատենք, որ այս ընթացքում նավթի կամ բենզինի միջազգային գների բարձրացում տեղի չի ունեցել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					