«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի ծավալը կարող է լրացվել նոր հոդվածով։


Մեզ հասած տեղեկություններով՝ դա լինելու է գործարար Լևոն Մարկոսի գործով։ Շուրջ մեկ տարի է՝ «Կրեդիտ Երևան» բանկ ԲԲԸ-ի «Լև Մարսեդ» ՍՊԸ-ի առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերևույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, սակայն որևէ մեկին մեղադրանք դեռևս չի առաջադրվել:

Ներկայումս այս գործով ՀՔԾ-ում ակտիվ քննություն է վարվում, և չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը կներգրավվի որպես մեղադրյալ։ Քրեական գործի շրջանակում այս տարվա հունիսի 6-ին Սերժ Սարգսյանն ու Լևոն Մարկոսը առերեսվել էին։ Առերեսումը տևել էր շուրջ 4,5 ժամ։ Լևոն Մարկոսն այս գործով տուժող է»։


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: