«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին դատախազներն ու քննիչները «իրար են ուտում»։ Պատճառը Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի անհաջող արտահայտությունն է։ Նա Քննչական ծառայության ծառայողի օրվա տոնական միջոցառման ժամանակ դատախազներին կղանք է անվանել։
Մասնավորապես մի քիչ գինովցած Գրիգորյանն ասել է, որ ՊՆ-ն երկրի գլուխն է, քննչականը՝ երկրի սիրտը, իսկ դատախազները՝ կղանքը։
Գրիգորյանի այդ «հայտարարությունը» լսելի է եղել ներկաներին, որոնց թվում շատ դատախազներ են եղել, որոնք էլ վրդովվել են ՔԿ նախագահի ձևակերպումից»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: