«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են փոփոխություն կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում՝ ավելացնելով հետևյալ բովանդակությամբ հոդված. «Օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում համայնքը պարտավոր է ստանալուց հետո` ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել տեղեկատվություն սույն հոդվածով սահմանված չափը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության աղբյուրի վերաբերյալ, ինչպես նաև սահմանված կարգով այն տեղադրել իր պաշտոնական համացանցային կայքում»:
Ակնհայտ է, որ այս փոփոխությունը Երևանի քաղաքապետարանի ստացած նվիրատվությունների և դրանց բացահայտումների արձագանքն է: Փոփոխության նպատակն է ավելի թափանցիկ դարձնել նվիրատվությունների ստացման աղբյուրը և նվիրատվության չափը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: