«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում, Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին բանաձևի համահեղինակ և գլխավոր ներկայացնող Ռոբերտ (Բոբ) Մենենդեսը չի կարողացել թաքցնել հուզմունքը՝ Սենատում իր խոսքի ժամանակ: Նա կիսատ է թողել խոսքը՝ հուզմունքից դժվարանալով այն շարունակել, ապա գրեթե արտասվել:
Նշենք, որ Մենենդեսը բանաձևի մյուս համահեղինակի՝ Թեդ Քրուզի հետ միասին ջանք չխնայեց այն Սենատի կողմից ընդունելու համար: Նա բանաձևը կրկին սենատ էր բերել՝ չնայած նախորդ 3 անգամը վետո կիրառվելու հանգամանքին՝ նշելով, որ պատրաստ է բանաձևը Սենատին ներկայացնել ամեն շաբաթ՝ մինչև որ ամբողջապես կընդունվի:
Մենենդեսն իր ամեն ելույթում նշում էր, որ պետք է դատապարտվի Թուրքիայի կողմից Ցեղասպանության ժխտողականության քաղաքականությունը, իսկ պատմական ճշմարտությունը՝ ճանաչվի պաշտոնապես»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: