Կյանքի 60-րդ տարում այսօր առավոտյան մահացել է լեգենդար ըմբշամարտիկ Բենուր Փաշայանը: Այս մասին հայտնում է Aysor.am-ը՝ հղում անելով նրա հարազատներին:
Նա ծնվել է 1959 թ. նոյեմբերի 14-ին, Ախալքալաքում:
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է:
ԽՍՀՄ երիտասարդական (1977–1979), համաշխարհային ուսանողական խաղերի (1981) հաղթող, աշխարհի գավաթակիր (1982), ԽՍՀՄ (1982–1983), ԽՍՀՄ ժողովուրդների 8-րդ սպարտակիադայի (1983), Եվրոպայի (1981–1982), աշխարհի (1982–1983) չեմպիոն, «Բարեկամություն–84» մրցաշարի հաղթող։ 1983-ի աշխարհի առաջնությունում արժանացել է «լավագույն ըմբիշ» հատուկ մրցանակի։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։