Այս տարի Բեյոնսեին կարելի է տեսնել ամենուր Vogue ամսագրի պարբերականին, Պեպսիի համար գովազդում, աշխարհի տարբեր պետույունների բեմերին Միս Քարթեր համերգաշրջանի շրջանակներում: Այժմ նա հայտնվել է հնդկական Flaunt ամսագրի վերջին համարի շապիկին` մերկ և պատված բրոնզե փայլով: Այս մասին հաղորդում է The Daily Mail պարբերականը:

Լուսանկարը կատարվել է Թոնի Դուրանի կողմից 2011 թվականին երգչուհու Year of 4 ալբոմի շրջանակներում, սակայն այժմ նկարը հայտնվել է Flaut ամսագրի շապիկին:

Ամսագրի մեկ այլ նկարում երևում է երգչուհու փարթեղ մարմինը` պառկած հատակին, նույն բրոնզե փայլով:

Մյուս նկարներում Բեյոնսեն պատկերված է բազմերանգ ցեղերին հատուկ դիմահարդարմամբ և ոսկու գույնով ներկված մազերով:

Ամսագրում նաև տպագրվել է Բեյոնսեի հարցազրույցը:

Բեյոնսեն հայտնի է,որ չի սիրում հրապարակել իր ամուսնու Ջեյ-Զիի հետ անձնական կյանքը հրապարակել, սակայն նա նշել է, որ իր երկրպագուները կարող են իր նկարների միջոցով տեղեկանալ իր անձնական կյանքի մասին:

«Ես նախընտրում եմ իմ կյանքի որոշ կողմեր պահել փակ,սակայն ես նաև սիրում եմ ցոջցադրել, թե ինչն է ինձ երջանկացնում հատկապես լուսանկարների միջոցով»:

Երգչուհին ավելացրել է, որ եթե իր երկրպագուները ցանկանում են փիկնիկ անցկացնել իրենց սիրելի երգչուհեւ հետ դա նրանց վրա շատ թանկ չի նստի:

Նա իր փիկնիկյան զամբյուղով բացահայտել է, որ նա պարզապես սիրում է հարմարավետ գորգիկ, կարմրի գինի, միրգ և 90-ականների R&B ոճի երաժշտություն, որը կերգի իր iPod-ով:«Ես չեմ մտածում, որ դուք ավելի բանի կարիք ունեք»: