«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշումից անցել է շուրջ 5 ամիս, և նախաքննական մարմինը տարվող քննության մասով ոչինչ չի հայտնում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սույն քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն բազմաթիվ անձանց է հրավիրել հարցաքննության, որոնց մեջ կան նախկին և ներկա ՊԵԿ պաշտոնատար անձինք: Եվ հետաքրքիր է, որ Գագիկ Խաչատրյանը ԱԱԾ-ում քննվող քրեական գործով դեռևս որևէ գումար չի վերականգնել, ինչը, օրինակ, արել էր ՀՔԾ-ում իր մասով քննվող քրեական գործի շրջանակներում:
Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ուներ մեղադրյալի կարգավիճակ, և գործը վերաբերում էր պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Եվ Խաչատրյանը անմիջապես 800 մլն դրամը վերականգնել էր պետբյուջե: Հիշեցնենք նաև, որ սա այն նույն քրգործն է, որով մեղադրանք է առաջադրված նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: