Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է իր նախկին ակումբակից Լիոնել Մեսիի մրցելույթների մասին:
«Հիշում եմ այն օրը, երբ Մեսին առաջին անգամ եկավ Լա Մասիա: Նա չէր խոսում, նրա հետ չէինք կարողանում շփվել, սակայն տեսնում էինք, թե նա ինչ հրաշքներ է գործում խաղադաշտում:
Կարծում եմ, որ Մեսին կկարողանա բարձրակարգ ֆուտբոլ խաղալ մինչև 40 տարեկան»,- Ֆաբրեգասի խոսքը փոխանցում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ Ֆաբրեգասը «Բարսելոնայում» հանդես է եկել 2011-2014 թվականներին: